Մելանոմայի Օրը Հայաստանում / Melanoma Day in Armenia 2019 ARM/ENG

arm 7807

«Մաշկի ուռուցքների դեմ պայքարը սկսվում է քեզանից» 


«Մաշկի ուռուցքների դեմ պայքարը սկսվում է քեզանից». այս կարգախոսի ներքո մայիսի 10-ին Գյումրիում նշվեց Եվրոմելանոմայի օրը Հայաստանում: Գյումրու Բեռլին պոլիկլինիկայում տեղի ունեցավ մաշկի գոյացությունների եւ խալերի պրոֆիլակտիկ անվճար զննում, դերմատոսկոպիա, որին մասնակցեցին բազմաթիվ հետազոտվողներ: Ծրագրի երկրորդ մասում Բեռլին Արտ հոթելում անցկացվեց սեմինար-քննարկում՝ «Մելանոմայի վաղ հայտնաբերումը եւ կանխարգելումը» եւ «Դերմատոսկոպիա» թեմաներով: 

 

Euromelanoma Day in Armenia was marked on the 10th of May in Gyumri under the slogan “Fight Against Skin Cancer Begins in Your Head“. Many patients participated in free skin examinations. The skin examinations including dermoscopy were performed in the ''Berlin Polyclinic'' of Gyumri. A seminar/workshop entitled “Early Discovery and Prevention of Melanoma and Dermatoscopy” was held in Berlin Art Hotel during the second part of the program.

bildschirmfoto 2019 11 28 um 01 47 30

Զեկուցումներով հանդես եկան բ.գ.թ. Էնդովիժն բժշկական կենտրոնի ուռուցքաբան-մաշկաբան, վիրաբույժ, Հայաստանում Եվրոմելանոմայի ներկայացուցիչ Անժելա Հայրապետյանը եւ մաշկաբան-ուռուցքաբան, Գերմանիայի հայ բժիշկների եւ բուժաշխատողների միության ներկայացուցիչ Միքայել Համբարձումյանը: Միջոցառմանը կայացմանն աջակցել էր նաև Ֆյուր Արմենիեն հիմնադրամը:

 

Dr. Angela Hayrapetyan, Ph.D., the chair of the Euromelanoma Campaign in Armenia, oncodermatologist, surgeon of Endovision Medical Centre, and Dr. Michael Hambardzumyan, oncodermatologist, representative of Armenian Doctors and Health Professionals Union of Germany (VADM) delivered speeches. The ''Für Armenian'' Foundation also supported the program.  

000012 8

Doctors.am-ի հետ զրույցում Հայաստանում Եվրոմելանոմայի ներկայացուցիչ, վիրաբույժ-ուռուցքաբան, օնկոդերմատոլոգ Անժելա Հայրապետյանը նշեց, որ նախորդ երեք արշավներն իրականացվել են Երեւանում, եւ սա ծրագրի շրջանակներում իրենց առաջին այցն է Գյումրի.

 

Dr. Angela Hayrapetyan stated during the conversation with Doctors.am that the previous three campaigns were held in Yerevan, and this is their first visit to Gyumri within the frames of the ''Melanoma Day'' program.

000012 4

«Մայիսն ամբողջ աշխարհում համարվում է մելանոմայի ամիս, եւ տարբեր երկրներում ամսվա ընթացքում նշում են Մելանոմայի օրը, որի նպատակն է հասարակության տեղեկացվածության բարձրացումն ու կենտրոնացումը մի խնդրի վրա, որը բավականին լուրջ հիվանդություն է»,- նշեց Հայրապետյանը՝ հավելելով, որ ի տարբերություն մյուս հիվանդությունների, որոնք երբեմն կարող են ուղեկցվել առանց գանգատների, մելանոմայի զարգացումը տեղի է ունենում պացիենտի աչքի առաջ, հետեւաբար՝ մարդկանց զգոնությունն այս հարցում անչափ կարեւոր է.

 

'May is considered as a “Melanoma Month“ in the world. Melanoma day is marked in different countries during this month. The purpose is to increase the public awareness and focus on a problem which is a quite dangerous disease”, - pointed Dr. Hayrapetyan, by adding that in contrast to other diseases that may accompany with no complaints, melanoma development takes place 'in front 'the patient’s eyes. Therefore the attention of people is critical regarding this issue.

000012 19

«Փոքր ուշադրության դեպքում կարելի է հայտնաբերել բոլոր փոփոխությունները եւ անմիջապես դիմել բժշկի: Եթե ախտորոշումը կատարվում է վաղ, եւ բուժումը ժամանակին է արվում, բավականին հուսադրող արդյունքներ  են գրանցվում: Այդ է պատճառը, որ այսօր մենք ոչ միայն զննում ենք հիվանդներին, այլեւ  նպատակ ունենք բարձրացնել իրազեկվածությունը տվյալ խնդրի վերաբերյալ, որպեսզի մարդիկ ուշադրությունը կենտրոնացնեն այն ամենի վրա, ինչը կարող է բերել մելանոմայի առաջացման:

 

“All the changes can be detected with a little attention and the patient should urgently turn to a doctor. Very hopeful results are seen at early diagnostics, and treatment can be done in time. This is one of the reasons why we not only examine the patients but also have the purpose of raising awareness regarding this problem so the people start to pay attention to all factors that may cause the occurrence of melanoma.

000012 17

Հիմնական պատճառներից է արեւի երկարատեւ վնասակար ազդեցությունը, ապա՝ խալերի վնասումները, հատկապես հասանելի հատվածներում՝ գլխի վրա, պարանոցին, ոտքերին, երբ խալը կարելի է վնասել վարսահարդարման կամ աքսեսուարների, կոշիկների միջոցով: Նման դեպքերում նույնիսկ խորհուրդ է տրվում պրոֆիլակտիկ հեռացնել խալերը, որովհետեւ երկարատեւ քրոնիկ տրավմաները կարող են բերել անցանկալի փոփոխությունների»,- նշեց բժշկուհին՝ ընդգծելով, որ երբեմն մելանոման կարող է առաջանալ առողջ մաշկի վրա, երբեմն էլ  առկա խալից:
Ա. Հայրապետյանի խոսքով՝ ցանկալի է, որ մարդը գոնե երեք ամիսը մեկ ինքը զննի իր խալերը, իսկ տարին մեկ անգամ դիմի մասնագետի:

 

One of the main reasons is the prolonged harmful sun exposure, then injury of moles, especially in available parts - on the head, neck, legs, when the mole may be damaged by hairdressing accessories or shoes. In such cases, it is recommended to remove moles prophylactically because prolonged chronic traumas may result in undesirable changes”, - mentioned the doctor by underlining that melanoma sometimes may occur on healthy skin or from a 'normal' mole. According to Dr. Hayrapetyan, it’s recommended for everybody to examine their moles in a three month period of time, and go to a specialist once a year.

000012 5

Իսկ ինչպե՞ս ինքնուրույն հասկանալ, որ խալերի հետ մի բան այն չէ: Պարզվում է՝ կա մի կանոն, որը թույլ է տալիս տարբերակել մելանոման, ինչպես նաեւ կանխել դրա հետագա զարգացումը: Այն կոչվում է «ԳԵՏԱՓ»-ի կանոնը անգլերեն ABCDE հայկական տարբերակը առաջարկված մաշկաբան Միքայել Համբարձումյանի կողմից, երբ «բացելով» յուրաքանչյուր տառ, կարելի է գնահատել խալի հետ կատարվող նորագոյության բնորոշ փոփոխությունները:

 

So, how to understand that something is wrong with a mole? It turns out that there is a rule that gives an opportunity to differentiate a melanoma, and also to prevent its further development. The guide “GETAP”, the Armenian version of English ABCDE guide, suggested by Dr. Michael Hambardzumyan. Here each letter may evaluate changes of the mole, encompasses several clinical features of melanoma.

 

Գ – գույն, Սովորաբար խալն ունենում է հոմոգեն՝ միասեռ գունավորում, եւ եթե այդ գունավորումը սկսում է փոփոխել, այսինքն՝ խալի մեջ առաջանում են մուգ կամ բաց հատվածներ, ապա դա ահազանգերից մեկն է՝ դիմելու բժշկի:


Ե – եզրեր, Նորմալ խալն ունի հստակ եզրեր: Երբ դրանք դառնում են կտրտված, ոչ հստակ, ուրեմն՝ մի բան այն չէ:


Տ – տրամագիծ, Երբ խալը ինտենսիվ մեծանում է, այսինքն՝ գոյացության տրամագիծը 6մմ-ից մեծ է:


Ա – ասիմետրիա կամ անհամաչափությունԵրբ խալը մտովի կիսում ենք երկու մասի, եւ տեսնում, որ աջ եւ ձախ կողմերը նման չեն իրար, ասիմետրիկ են, դա եւս խոսում է ոչ այնքան լավ փոփոխության մասին:


Փ – փոփոխություն, Խալի ցանկացած կտրուկ փոփոխություն պետք է ընդունել որպես ահազանգ, որ դրա հետ ինչ-որ բան է կատարվում:

bildschirmfoto 2019 11 28 um 01 53 42

«Եվրոմելանոմայի օրը Հայաստանում» ծրագիրն իրականացնող բժիշկներից է ուռուցքաբան-մաշկաբան Միքայել Համբարձումյանը: Գյումրիում իրականացրած հետազոտության արդյունքները, ընդհանուր առմամբ, գոհացրել են նրան.

 

Oncodermatologist, Dr. Michael Hambardzumyan is one of the doctors who organized the campaign “Euromelanoma Day in Armenia”. In general, the results in Gyumri satisfied him. 

 

“Concerning the overall results in Gyumri, we may say one side looks bad other side looks good. Those were bad as many patients who were diagnosed today with cancer in late stages and had such tumors that could be treated or removed easily a year ago, but now more complex methods would be necessary. Those were good as we saw many well-informed young patients who think about their health, which makes us very happy”, - told Dr. Hambardzumyan to Doctors.am.

000012 6

«Արդյունքները, կարելի է ասել, մի կողմից վատ են, մյուս կողմից՝ լավ: Վատ են այն իմաստով, որ հիվանդներ կան, որոնք շատ ուշացած ստադիաներում են, ունեն այնպիսի գոյացություններ, որոնք հնարավոր էր մեկ տարի առաջ շատ հեշտ եղանակներով բուժել կամ հեռացնել, իսկ հիմա ավելի բարդ միջոցներ են հարկավոր: Իսկ լավ էր այն իմաստով, որ շատ իրազեկված երիտասարդների եմ տեսնում, որոնք մտածում են իրենց առողջության մասին, ինչը շատ է ուրախացնում մեզ»,- Doctors.am-ին ասաց Համբարձումյանը:

arm 7822
000012 3
000012 20
000012 2
000012 15
000012 11
000012 16
000012 12
000012 13

Էնդովիժն բժշկական կենտրոնի կողմից Գյումրիում իրականացվեց «Մելանոմայի օրը Հայաստանում» ծրագիրը 

 

Աղբյուրը՝ Doctors.am
Տեքստը՝ Շուշան Շատիկյանի
Լուսանկարները՝ Արման Պապիկյանի
 

<a href='https://webstockreview.net'>https://webstockreview.net</a>