Արշավ 2017թ.

screen shot 2017 04 20 at 9 17 14 pm

Մաշկի քաղցկեղը կարելի է կանխել ուլտրամանուշակագույն ճառագայթների նվազեցմամբ


Դուք ունեք միայն մեկ մաշկ։ Հիշեք, որ արևի վնասակար ազդեցությունը կարող է լինել ոչ միայն արևի ուղիղ ճառագայթներից, այլ նաև ստվերում գտնվելու ժամանակ

 

Download, read and share.

 

We have prepared educational materials. You will find useful advices.

 

Feel free to download these documents and share them with your family, friends, colleagues...

 

People are traveling in your offices, lounges, corridors, health club, shops, waiting rooms?
Your job will take you to see, touch or take care of the skin of your clients? Do not miss out of danger.

 

Download and print this poster.

Download the brochure and learn how to detect lesions at risk.

Սահմանափակիր արևի տակ գտնվելը

Փնտրիր հնարավորինս ստվերոտ վայր և խուսափիր արևից ցերեկային ժամերին՝հատկապես ամառվա ամիսներին

sun icon

Կրիր պաշտպանող հագուստ

Մարմինը ծածկող բամբակյա հագուստ, ինչպես նաև գլխարկ և ակնոց

clothes icon

Օգտագործիր արևապաշտպան քսուքներ

նախապես 30 րոպե առաջ և թարմացրուայն 2-3 ժամը մեկ

uv icon

Կարևոր երեխաների համար՝

Սահմանափակեք բացօդյա լողավազաններում և բակերում գտնվելու ժամանակը՝ հատկապես 11:00 - 15:00 ժամերին
Չմոռանալ արևային ակնոցի, գլխարկի և մարմինը ծածկող հագուստի մասին

baby icon

Ուշադրության արժանի ենգոյացությունները, որոնք՝

 

  • Փոխում են գույնը, չափը, ձևը
  • Տարբերվում են մնացածներից
  • Կոշտանում կամ թեփոտում են (երբեմն գոյացությունը կարելի է զգալ, շոշափել, մինչև նրա երևան գալը)
  • Բազմերանգ են
  • Առաջացնում են քոր
  • Ունեն հյուսվածքային կամ արյունային արտադրություն
  • Ունեն չլավացող վերքի տեսք

 

Եթե նկատել եք վերոհիշյալ նախանշաններից երկուսը կամ ավելին՝ անհապաղ դիմեք մասնագետի

 

Մելանոմա

Մաշկի քաղցկեղներից ավելի հազվադեպ հանդիպողն է, բայց՝ առավել վտանգավորը: Առաջանում է ցանկացած տարիքում, ավելի հաճախ 50-ից բարձր տարիքային խմբում: Առաջանում է ինչպես առողջ մաշկի վրա, այնպես էլ խալի ձևափոխումից: Արագ տարածվում է՝առաջացնելով մետաստազներ։ Ուստի շատկարևորվում է վաղաժամ ախտորոշումը և բուժումը։

Բազալ բջջային քաղցկեղ

Ամենահաճախ հանդիպող մաշկի քաղցկեղներից է, բայց ամենաքիչ վտանգավորը: Ավելի հաճախ տեղակայվում է մարմնի բացմասերում։ Այն կարող է ունենալ կլորավուն, մաշկից բարձր մարմնագույն կամ չլավացող վերքի տեսք։ Խոցոտվելով ներթափանցում է դեպի ստորադիր հյուսվածքներ:

Տափակ բջջային քաղցկեղ

Հաճախականությամբ երկրորդը հանդիսացող մաշկի քաղցկեղն է։ Առավել հաճախ հանդիպում է դեմքի և գլխի մաշկի մազածածկ հատվածներում: Աճում է արագ՝ առաջացնելով կեղևապատ խոցոտումներ: Այն կարող է տարածվել՝ առաջացնելով մետաստազներ:

Ակտինիկ կերատոզ

Նախաքաղցկեղային գոյացություն է, 10-15% դեպքերում կարող է ձևափոխվել տափակ բջջային քաղցկեղի: Ավելի հաճախ հանդիպում է մարմնի այնպիսի մասերում, ինչպիսիք են դեմքը, պարանոցը, մեջքը, ականջախեցիները և գլուխը: Այն ունենում է կարմրաշագանակագույն կոշտգոյացության տեսք: