Մելանոմայի ռիսկային գործոնները՝
- մեծ քանակի սովորական կամ կլինիկորեն ատիպիկ մելանոցիտար խալերի առկայություն
- բնածին մեծ մելանոցիտար խալի առկայություն
- մելանոմայի կամ մաշկի քաղցկեղի առկայությունն անամնեզում
- հարազատների մոտ մելանոմայի, բազմաթիվ մելանոցիտար կամ ատիպիկ խալերի առկայություն
- նախկինում ուժեղ արևայրուքից մաշկի այրվածք ստանալը՝ հատկապես մանկական տարիքում
- երկարատև արևի ազդեցությունը
- բազմակի արևայրուքի ընդունում կամ մաշկի առաջին և երկրորդ ֆոտոտիպերի առկայություն
- մազերի, աչքերի բաց գույնի, պեպենների առկայություն
- օրգանիզմի թույլ դիմադրողականություն
- հաճախակի արևային լոգանքներ (սոլյարիների հաճախակի այցելում)
- մեծահասակ տարիք